Հասարակություն

«Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողներին տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթներ, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,-նշեց ՏԿԵ նախարարը։