Հասարակություն

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն չի արձանագրվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ 2025 թվականի 32-րդ շաբաթվա (04.08-10.08.2025թ) ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն չի արձանագրվել։

Նշված ժամանակահատվածում ՍՇՎ-ներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.2 անգամ, իսկ նախորդ՝ 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.3 անգամ։

Ընդհանուր դեպքերի 72.2%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։

Թոքաբորբով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1․2 անգամ, իսկ նախորդ՝ 2024թ․ միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ նույնքան ցածր։
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Այլ շնչառական վարակներից 3 նմուշում հայտնաբերվել են ռինովիրուսի հարուցիչներ։