Հասարակություն

Որտեղ է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացնում է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը (2025թ.)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
  • Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,
  • Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,
  • Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

  • Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
  • Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,
  • Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։