Օգոստոսի 12-ին, ժամը 11։59-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունները (մոտ 150 քմ)՝ գույքով․ փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն: