Օգոստոսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջեգրատեսչական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են գործող ազատ տնտեսական գոտիներում շահագործող ընկերությունների գործունեության արդյունքները, ազատ տնտեսական գոտիների զարգացմանը վերաբերող հարցեր, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հետագա գործունեության հարցին։
Նիստում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել են հանձնարարականներ։