Վարույթ է նախաձեռնվել Իջևանի կարի արտադրամասում աշխատող հնդկաստանցի աշխատակիցների վերաբերյալ։ Radar Armenia-ին Դատախազությունից հայտնեցին, որ վարութը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպառնալիքը զենքով), 195-րդ հոդվածի 1-ին և 335 -րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ Իջևանում «Իջ գրանդ տեքստիլ օպտ» ռուսական ընկերության հնդկաստանցի աշխատակիցները գործադուլ էին անում՝ հայտարարելով, թե տնօրինությունն իրենց հասանելիք երեք ամսվա աշխատավարձը չի վճարել: Ավելին՝ բարձրաձայնում էին անմարդկային վերաբերմունքի մասին, թե տնօրենն իրենց սպառնում է զենքով: