Հասարակություն

Հրդեհ Արթիկում

Օգոստոսի 12-ին, ժամը 13։42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել է խորդանոցը՝ մոտ 27 քմ: