Հասարակություն

Ավտովթար Գեղի գյուղ տանող խաչմերուկում․ կան տուժածներ

Օգոստոսի 12-ին, ժամը 17:05-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Գեղի գյուղ տանող խաչմերուկում բախվել են երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ ավտոմեքենաներից մեկն ընկել է մոտակա ձորը (մոտ 10 մ): Վարորդները և երեք ուղևոր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները ձորից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ։

Փրկարարները մեկ տուժածի պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: