«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Մաշտոցի, Ճավճավաձեի, Սունդուկյան, Կնունյանց, Ձերժինսկու, Ավետիսյան, Շինարարների, Աթաբեկյան, Ներսիսյան, Մոնթե Մելքոնյան, Աղայան, Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Իսահակյան, Աճառյան, Ուսանողական փողոցների, Ներսիսյան նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը։