Հասարակություն

Նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը լայն դռներ է բացում մեր երկրի առջև. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ և լայն դռներ է բացում մեր երկրի առջև՝ հզորացնելու տնտեսությունը, զարգացնելու կրթությունը և ամրապնդելու անվտանգությունը: Ձեր սերունդն է լինելու հարատեւ խաղաղության ամենամեծ կառուցողն ու պահապանը:

Հավատում եմ, որ միասին կկերտենք անվտանգ, արդար ու բարեկեցիկ Հայաստան, որտեղ դուք կկարողանաք իրականացնել ձեր երազանքները՝ առանց սահմանափակումների, անորոշությունների ու վախերի:

Եկեք միասին քայլենք դեպի համերաշխություն և խաղաղ ապագա:

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի երիտասարդ»։