Հասարակություն

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։