Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում հողային աշխատանքները շարունակվում են

Օգոստոսի 8-ի ուշ երեկոյան Նուբարաշենի աղբավայրում բռնկվել է մեծ ծավալի հրդեհ։ Radar Armenia-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ասաց, որ այս պահի դրությամբ շարունակվում են հողային աշխատանքները։

Նշենք, բռնկված խոշոր հրդեհից հետո ծուխը սկսել է տարածվել ողջ մայրաքաղաքով. «Ծխի տարածումը կանխելու միակ ճանապարհը տարածքը հողի շերտով փակելն է»,-ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։