Հասարակություն

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվում է վերգետնյա հետիոտնային անցում, որը թույլ կտա քաղաքացիներին հատել Մ-4 միջպետական ճանապարհը։ Կառույցի թռիչքային կառուցվածքն ունի 19մ 50սմ երկարություն։ Ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ։ Հետիոտնային անցման լայնությունը 1.5մ է։

Վերգետնյա հետիոտնային անցման կառուցմամբ հնարավոր կլինի ապահովել հետիոտների անվտանգությունը՝ խուսափելով տվյալ հատվածում տեղի ունեցող վթարներից։