Երևանի քաղաքապետարանը, մշտապես գտնվելով հաշմանդամություն ունեցող երեխաներին ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողքին, աջակցություն է տրամադրում «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության հիմնադրամին:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է բազմաճյուղ թերապևտիկ աջակցություն մատուցել շուրջ 160 շահառուի, որից 115-ն արդեն օգտվում են ծառայությունից: