Հասարակություն

Անցած շաբաթ հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 345, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 572 և 1462 այլ իրավախախտում։ 143 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 380-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 22-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 94-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16477 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 361 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 249 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 540 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 90, չամրակապված վարելու՝ 5258, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 210, վարելու ընթացքում ծխելու՝ 442, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 626, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 39, արագության գերազանցման՝ 2413 և 3656 այլ իրավախախտում։ 531 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1940-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 311-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 13 բեռնատար, 191-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 56 անձ։