Հասարակություն

Ինչպե՞ս ճանաչել ջերմային հարվածը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից ներկայացնում են, թե ինչպե՞ս ճանաչել ջերմային հարվածը։

Ջերմային հարվածը մարմնի վտանգավոր գերտաքացում է, որը պահանջում է անհապաղ օգնություն։

Հիմնական նշաններն են՝
Գլխացավ, գլխապտույտ
Սրտխառնոց, փսխում
Մարմնի ջերմաստիճանի բարձրացում (մինչև 40°C և ավելի)
Կարմրություն, չոր մաշկ
Արագ շնչառություն
Թուլություն, գիտակցության կորուստ

Հետագա բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տարվում.

Տեղափոխել անձին ստվեր կամ զով սենյակ
Հանել ավելորդ հագուստը
Մարմինը փաթաթել թաց սրբիչներով կամ ցողել ջրով
Տալ սառը ջուր (եթե անձը գիտակցության մեջ է)
Զանգահարել շտապօգնություն՝ 103