Հասարակություն

Հարցազրույցը չի կայանա, եթե DS-160 համարը սխալ լինի. ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել.

«Ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներ․

Հարցազրույցին ներկայանալիս պետք է ձեզ հետ բերեք այն DS-160 հաստատման էջը, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելիս։

Եթե ձեր ներկայացրած DS-160 հաստատման համարը չհամապատասխանի այն համարին, որով հարցազրույցի օր եք ամրագրել, ապա ձեր հարցազրույցը չի կայանա և դուք ստիպված կլինեք հարցազրույցի նոր օր ամրագրել»։