«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-ից օգոստոսի 18-ը (շաբաթական միջինը) կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան:
Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»։