Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Գյումրու Տերյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդ։
Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։