Հասարակություն

Սպիտակի ԲԿ-ն՝ վրաերթի հետևանքով տուժածի վիճակի մասին

Սպիտակի բժշկական կենտրոնից մանրամասներ են ներկայացրել այսօր Սպիտակ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վրաերթից տուժած քաղաքացու առողջական վիճակի մասին։

«Սպիտակ համայնքում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը` կենսաբանական մահ ախտորոշմամբ:

Վիրավորը ԲԿ է ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում` պոլիտրավմա ախտորոշմամբ:

Վիրավորին ԲԿ-ում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, ելնելով տուժածի վիճակից, հրավիրվել է սանավիացիա, տեղափոխվել է Էրեբունի ԲԿ` հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու»:

Հիշեցնենք, որ ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ - Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։