ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից տեսանյութ են հրապարակել ու գրել․
«Սույն թվականի օգոստոսի 7-ին ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Հրազդանի տեղամասի աշխատակիցները շրջայցի ընթացքում Աղվերան բնակավայրում հայտնաբերել են, որ հանգստյան գոտիներից մեկից դուրս եկող կոյուղաջրերը քողարկված խողովակով թափվում են Դալար գետը՝ չանցնելով մաքրման անհրաժեշտ գործընթաց, իսկ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող կոյուղատարի վթարի պատճառով կեղտաջրերը լցվում են Հրազդան գետի մեջ։
Ձեռք բերված տեղեկատվությունն անհապաղ ուղարկվել է ԲԸՏՄ»։