Նուբարաշենի աղբավայրում երեկ գիշերից բռնկված հրդեհի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ, այդ մասին Radar Armenia-ին ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին էլ իրականացվում են հովացման աշխատանքներ, սահմանվել է հերթապահություն։
«Աղբավայրում մոբիլիզացված են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցների ջրատար մեքենաները, իսկ քաղաքապետարանի կոմունալ վարչության և վարչական շրջանների կոմունալ բաժինների կողմից նշված հատվածներում կատարվում են հողային աշխատանքներ։ Աշխատանքները համակարգում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը»,- ասաց նա։