Հասարակություն

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 7-ին Նոր Խարբերդի 5-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի:

Նա օգոստոսի 4-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: 22-ամյա երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: