Հասարակություն

Վաղարշյան փողոցում նախատեսվում են գիշերային երթևեկության սահմանափակումներ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 11-ից՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն տեղամաս առ տեղամաս միակողմանի փակ է լինելու Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան փ. - Ավետիսյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: