Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պահակատան տանիքը։
Արդյունքում՝ նշված վայրից հայտնաբերվել է բնական հյութի տարա, որում առկա են եղել թմրանյութի նմանվող զանգվածներ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։