Հասարակություն

Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան նա ձերբակալվել է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։