ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ռուբեն Վարդազարյանին ու դատապարտելով 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը ԲԴԽ նախկին նախագահի նկատմամբ նաև լրացուցիչ պատիժ սահմանեց՝ նա 2 տարի իրավունք չի ունենա պաշտոններ զբաղեցնել պետական և ՏԻ մարմիններում, դրանց կազմակերպություններում։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, սահմանադրությամբ և դատական օրենսգրքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքն օգտագործելով միջամտել է Լոռու ընդհ.իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: