Հասարակություն

Փորձ է արվելու ապատեղեկատվության և շահարկումների միջավայր ստեղծել. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի բարեկամներ, առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել լրատվական դաշտում: Դա անելու են հիմնականում այն մարդիկ, կայքերը ու ֆեյքերը, որոնց որևէ կանխատեսում նախկինում չի իրականացել»:

«Սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության և մեկնաբանությունների: Հնարավորության դեպքում դրանք առաջիկայում կհայտնվեն ձեր տեսադաշտում՝ կայքերում, սոցցանցերում և այլն:
Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»։