Երևանում Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյուն էր տեղի ունեցել։ 6 տուժածներ տեղափոխվել են Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղից Radar Armenia-ին հայտնեցին, որ նրանց վիճակը կայուն է. «Ծանր վիճակում մեծ տղան է միայն, որի այրվածքները այտուցված են, բայց այժմ մասնագետներ ենք բերել, որ նայեն»,-ասացին բուժհաստատությունից։
Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի ցերեկը։