Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը։
Ըստ որոշման՝ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով, 2025թ․ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: