Հասարակություն

Տեղի է ունեցել շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Օգոստոսի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 2024-2025 ուստարվա շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության ու սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ըստ սահմանված կարգի՝ նորընծա լեյտենանտները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են սպայական ծառայության առաջիկա տարիները՝ համալրելով զինված ուժերի հրամանատարական կազմի շարքերը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է սպաներին համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու կապակցությամբ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Նա վստահություն է հայտնել, որ ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայելու են ի նպաստ Հայաստանի Հանրապետության։