Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող կարգով հավանություն տվեց «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20%–ը վաճառելու գործարքի ստորագրմանը։
Ըստ կառավարության որոշման՝ գնորդը համաձայնվել է վաճառողին տրամադրել վաճառքի օպցիոն բաժնետոմսերը։ Օպցիոնի բաժնետոմսերն են վաճառողին պատկանող՝ ընկերության 110․000 հասարակ բաժնետոմսերը, յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով:
Վաճառողի կողմից օպցիոնի իրացման ծանուցման դեպքում գնորդը վաճառողին պետք է վճարի հատուցման ընդհանուր գումարը՝ 50 միլիոն դոլարի չափով, ավարտից հաշված 90 օրվա ընթացքում: Վերոգրյալ գործընթացը կիրականացվի «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի կիրառմամբ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: