Հասարակություն

Նոր Խարբերդի բնակչի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի 53-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։
53-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ բակից հայտնաբերվել է կանեփի յոթ բույս, մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նախաքննությունը շարունակվում է։