Հասարակություն

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Dodge» մակնիշի ավտոմեքենան և չորս ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: