Հասարակություն

Հացի արտադրամասը աշխատում էր խախտումներով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։

Մասնավորապես՝
- արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։