Օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ГАЗ-24» մակնիշի ավտոմեքենաները: Radar Armenia-ին քննչական կոմիտեի մամլո խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնեց, որ այս պահին քննիչը դեռ դեպքի վայրում է, և նախաձեռնված վարույթ չկա։
Նշենք, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 4-ը՝ զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: