Հասարակություն

Հուլիսին ՊԵԿ-ը ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հուլիս ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով:

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային մարմնի մասով բյուջե մուտքագրվել են 175.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 29.9 մլրդ դրամով կամ 20.6%-ով: Մաքսային մարմնի մասով բյուջե են մուտքագրվել 43.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 3.6 մլրդ դրամով կամ 8.9%-ով: