Հասարակություն

Ավտոմեքենայի պայթյունից տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»:

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:

1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է»։