Հասարակություն

Միջին նորոգման աշխատանքներ՝ Շորժա-Վարդենիս հատվածում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի կմ78+100-կմ97+032 ճանապարհահատվածում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները։ Նորոգվող ճանապարհի երկարությունը մոտ 19կմ է։ Այս պահին կատարվում են ասֆալտբետոնե վերին շերտի ֆրեզման աշխատանքներ։

Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։