Հասարակություն

Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հուլիսին հարկային մուտքերն աճել են 18.1%-ով (2024թ. հուլիսի համեմատ) 2025 թվականի հուլիսին ՊԵԿ-ը հարկ վճարողների հետ ապահովել է 218.6 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք բյուջե, ինչը նախորդ տարվա հուլիսից ավել է 33.5 մլրդ դրամով կամ 18.1%-ով:

Աճը պայմանավորված է տնտեսական ակտիվությամբ, հարկային կարգապահության բարձրացմամբ և ՊԵԿ-ի վարչարարության արդյունավետության բարձրացմամբ։

Պատասխանատու և հոգատար հարկ վճարողն է մեր պետության կայուն զարգացման և հանրության յուրաքանչյուր անդամի բարեկեցության իրական շարժիչ ուժը»։