Հասարակություն

Տնամերձ հողամասում թմրանյութ էր հայտնաբերվել

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են։