Սպիտակի բժշկական կենտրոնից հայտնում են, որ այսօր առավոտյան կարիճի խայթոցով Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 45-ամյա մի կին՝ դաստակի 3-րդ մատի շրջանում կարիճի խայթոցի վերքով:
«Կնոջը ցուցաբերվել է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն: Վիճակը գնահատվում է բավարար:
Ըստ կնոջ պատմածի՝ դեպքը տեղի է ունեցել, երբ ինքը ցանկացել է մտնել անասնագոմ, ձեռքը դրել է պատին՝ չնկատելով կարիճին:
Հարգելի քաղաքացիներ, մեկ անգամ եւս հորդորում ենք լինել առավել ուշադիր, պահպանել անվտանգության կանոնները, ցուցաբերել զգոնություն, իսկ նմանատիպ դեպքերում անհապաղ դիմել մոտակա բժշկական կենտրոն՝ մասնագիտական հրատապ բուժօգնություն ստանալու»։