Հասարակություն

Թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք․ խոսնակ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետեւյալը։

Ժամը 18:40-18:50-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանում թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի ապակու վրա նկատվել է վնասվածք։ Վարորդը, հասնելով վերջնակետին, ահազանգել է Ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու։ Տուժածներ չկան։

Վնասվածքի` հավանական արձակված կրակոցից, թե այլ պատճառներով ստացված լինելու վերաբերյալ մնացյալ մանրամասները խնդրում եմ ստանալ ՀՀ ՆԳՆ մեր գործընկերներից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ընթացող ավտոբուսի վրա, որի մեջ ուղևորներ են եղել։