Հասարակություն

ՀՀ մի շարք վայրերում ջերմաստիճանը գերազանցել է այդ օրը գրանցված արժեքները

Այսօր ՀՀ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ օգոստոսի 2-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Երևանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև +41.9°C։ Սա նոր ռեկորդ է տվյալ օրվա համար, մինչ այդ առավելագույնը կազմել էր +40.8°C, որը արձանագրվել էր 2000 թվականին։

Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.) 
Արենի` 42.6°C (40°C` 2011թ.)
Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.)
Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.):