ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է։ Տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտնել է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ. Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը:
Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն»:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանն ազատազրկված էր 2023-ի հունիսի 16-ից։ նա մեղադրվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում» չարաշահումների գործով։