Հասարակություն

Ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ օգոստոսի 1-ին ժամը ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Զ.Անդրանիկի Թաղ., Օհանովի, Սվաճյանի փողոցների, ինչպես նաև ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի Պող. 2, 4 շենքերի, Սբ.Գրիգոր Լուսավորչի 17 շենքի ջրամատակարարումը՝ վթարային աշխատանքներով պայմանավորված։

Օգոստոսի 1-ին ժամը 09:45-21:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի ք.Բերդ Մ.Մաշտոցի, Ռ.Մելիքյանի, Նորավան, Մ.Խորենացու 27 Ա-27Բ, 71 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Օգոստոսի 1-ին ժամը 11:50-13:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Աբովյան Սարալանջ փողոցի ջրամատակարարումը:

Օգոստոսի 1-ին ժամը 10:10-14:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի ք.Ճամբարակ Տիգրան Մեծ փողոցի ջրամատակարարումը:

Ջրանջատում է սպասվում օգոստոսի 1-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի ք.Գորիս Սյունիքի, Երվանդունիների, Անկախության փողոցների ջրամատակարարումը:

Օգոստոսի 1-ին ժամը 11:15-17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Խաչփառ գյուղի ջրամատակարարումը:

Օգոստոսի 1-ին ժամը 11:15-20:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: