ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Արարատի մարզում 1-ամյա երեխայի մահվան փաստով։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Վեդու» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկից «Վեդու» բժշկական կենտրոն տեղափոխելու ժամանակ երեխա է մահացել։ Տեղում պարզվել է, որ մահացածն Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Մ. Մ.-ն է, ով հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։