Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 54-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ Վանաձոր քաղաքում գտնվող տան այգում կանեփ է աճեցնում։
Քրեական ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե և այգու տեսանելի հատվածներում նկատել են կանեփի թփեր։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: