Ռուսաստանի զինված ուժերը 04.30-ի սահմաններում մի քանի հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։
Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտնել է 6 զոհի մասին, նրանց թվում նաև երեխա է։
«Այս պահին հաստատված է վեց զոհի մասին տեղեկությունը։ Նրանցից չորսը Սվյատոշինսկի շրջանում են, երկուսը՝ Սոլոմյանսկի։ Զոհերի թվում է վեցամյա տղա», – գրել է Տիմուր Տկաչենկոն իր Telegram ալիքում։