Կառավարությունն ընդունեց արտահանման խթանման 2025-30թթ. ռազմավարությունը։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է տնտեսության համար մնալ էական մարտահրավեր՝ սահմանափակելով համաշխարհային շուկաներում դիրքավորվելու՝ երկրի հնարավորությունները։
«Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ՝ մոտ 1.7 անգամ (16.9 մլրդ դոլար), որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3 մլրդ-ի, իսկ ապրանքների և տեղական ապրանքների արտահանումը՝ 6.6 մլրդ-ի։ Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ դրամ»,- նշեց Պապոյանը։